Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շանը մեքենայից կապած քարշ տվող տղամարդու գործը մտավ դատարան․ ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վարդան Արամայիսի Ղարսոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2025 թվականի հուլիսի 15-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք է ցուցաբերել, մասնավորապես՝ իր կողմից վարվող «Օպել» մակնիշի 37 MS 804 հաշվառման համարանիշի ավտոմեքենայից կապել է թափառական շանը և քարշ տալով տարել կենդանուն՝ այդ կերպ թափառական շան նկատմամբ այլ դաժան վերաբերմունք կիրառել և պատճառել վնասվածնքեր, որոնք դրսևորվել են շան չորս թաթերի քերծվածքների և վերքերի ձևով:

Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում արագորեն տարածվում է մի տեսանյութ, ոտեղ մի տղամարդ շանը կապել է իր մեքենայի հետևից ու քարշ է տալիս։ Քաղաքացիները տեսանկարահանել են կատարվածը։ Ճանաչողները գրել էին, որ տղամարդը Բյուրեղավանից է։

Քնար Մանուկյան 

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս