ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Լիլիա Շուշանյանն, ով 2021 թվականին ազատվել էր ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից, ապա նշանակվել էր ՀԷՑ-ում Գլխավոր տնօրենի տեղակալ-Ընդհանուր հարցերով տնօրենի տեղակալ, երեկ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի կողմից ազատվել է աշխատանքից։
Հիշեցնենք, որ մամուլում գրվել էր, որ Գնել Սանոսյանի՝ տարածքային կառավարման նախարար նշանակվելուց հետո նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը սեպտեմբերի 2-ին անակնկալ ազատվեց, ինչը տարբեր մեկնաբանությունների առիթ տվեց։ Նախարարությունը չէր պարզաբանում ազատման պատճառը։
Շուշանյանը, հիշեցնենք, կառավարություն է եկել Հովիկ Աբրահամյանի ժամանակ, ապա աշխատել է Կարեն Կարապետյանի օրոք, համարվում էր ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի «կադրը»։ Գնահատելով նրա փորձը՝ Սուրեն Պապիկյանը նրան հրավիրել էր տարածքային կառավարման նախարարություն։ Պապիկյանի՝ փոխվարչապետ նշանակվելուց հետո Շուշանյանն ազատվեց աշխատանքից։
Ծնվել է 1991 թ․ մայիսի 26-ին Երևանում։ 2008թ․ ավարտել է Դ․ Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցը։ 2008-2012 թթ․ սովորել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում Հանրային կառավարում մասնագիտությամբ։
2014թ․ ավարտել է նույն ֆակուլտետը՝ ստանալով Հանրային կառավարման մագիստրոսի աստիճան։
2012թ․ ճանաչվել է ԵՊՀ լավագույն ուսանող։
2014-2015թթ. եղել է ՀՀ կառավարության աշխատակազմի գլխավոր գործավար։
2015-2016թթ.՝ ՀՀ կառավարության աշխատակազմի փորձագետ։ 2016-2017թթ.՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի խորհրդատու։
2017-2018թթ. նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի խորհրդական՝ հասարակական հիմունքներով։
2017-2018թթ.՝ ՀՀ կառավարության աշխատակազմի և ԱՄՆ ՄԶԳ «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի ղեկավար։
2018-2019թթ.՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ներքո գործող Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության քարտուղարության ղեկավար։
2019թ․ ապրիլի 9-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՏԿԶ նախարարի տեղակալ։
Սոնա Գրիգորյան

























































































