Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Մարոկկոյին Ազգային տոներից մեկի՝ Գահի օրվա կապակցությամբ։ Շնորհավորանքը տեղ է գտել ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում:
«Խաղաղության և բարգավաճման մեր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն ենք հղում Մարոկկոյի կառավարությանը և բարեկամ ժողովրդին՝ Գահի օրվա կապակցությամբ։ Հայաստանը բարձր է գնահատում Մարոկկոյի հետ բարեկամական կապերը և անհամբեր սպասում է առավել սերտ համագործակցության նոր ուղիների ուսումնասիրությանը»,-ասված է ԱԳ նախարարության գրառման մեջ։





























