Armenian text to speach

Տոպուրիա, ապացուցի՛ր, որ Արմանից լավն ես. Փոլ Ֆելդեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

UFC-ի նախկին մարտիկ Փոլ Ֆելդերն իր կարծիքն է արտահայտել Իլյա Տոպուրիայի դիրքորոշման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Sport24-ը:

Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա Արման Ծառուկյանին:

«Ծառուկյանը թիվ մեկ հավակնորդն է։ Թողնել գոտին առանց մենամարտելու, իսկապե՞ս: Դա արդեն չափազանց է։ Հաճախ ասում են, որ մարտիկների նոր սերունդը հեշտությամբ է փոխում քաշային կարգերը և հրաժարվում է լավագույն մրցակիցների հետ մենամարտելուց։ Ո՛չ, այդպես չի լինի։

Եթե տղան վարկանիշային աղյուսակում առաջատարն է, և UFC-ն առաջարկում է նրա թեկնածությունը, ապա նա այն մարդն է, որի հետ դու պետք է մենամարտես։ Պաշտպանում ես գոտին՝ չեմպիոն ես: Կարծում ես, որ նա մակարդակով ցա՞ծր է… Դե՛, ապացուցի՛ր:

Իսկ երբ խոսքը վերաբերում է գոտին թողնելուն, ես զայրանում եմ: Միշտ չէ, որ կարող ես հույս դնել միայն առկա ամենաաղմկոտ մենամարտի վրա, հատկապես այն պայմաններում, որ UFC-ն ամեն ինչ կանի, որպեսզի ցանկացած մենամարտ հնարավորինս աղմկոտ լինի»,- ասել է Փոլ Ֆելդերը:




Լրահոս