ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում, իսկ մարզերում՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր տարածքային ստորաբաժանումներում գրեթե ամենուր հերթեր են:
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները որոշել են ճարահատյալ դիմել ՆԳՆ Միգարացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, որպեսզի կարողանան օգտնվել Կառավարության կողմից իրենց առաջարկվող բնակարանային ծրագրից:
2023 թվականին Արցախից բռնի տեղահանվածներից շատերը նախընտրել են մնալ մայր հայրենիքում՝ Հայաստանում, սակայն նրանցից միայն 12.845-ն են ցանկություն հայտնել ստանալու ՀՀ քաղաքացիույթուն և, ինչպես նրանք են ասում, չեն ուզում ուղղակի հրաժարվել Արցախի Հանրապետության անձնագրից, 070 կոդից:
«Այն շահելու համար մենք մեծ կորուստներ ենք ունեցել, արյուն ենք թափել, զրկանք ենք կրել: Արցախից վերջին կտորն են ուզում խլել մեզանից»,- ասում են տեսանյութից դուրս խոսող արցախցիները:
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























