
Հայաստանի կառավարությունը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին հանձնարարել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել մոտ 116 մլն դրամի վճարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ որպես ՀՀ-ում անապահով ընտանիքների կողմից 2013թ. ապրիլի 1-ից մինչեւ 2013թ. հուլիսի 6-ը ընկած ժամանակահատվածում սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում:
Այսպիսով, անապահով ընտանիքներից 75 խմ բնական գազի դիմաց 1000 խմ-ի համար հաստատված 132 հազար դրամի փոխարեն կգանձվի 100 հազար դրամ: