Երեկ 88-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժի 23-րդ տարելիցն էր։ ,Ժողովուրդե օրաթերթ զանգահարած գյումրեցիներին զայրացրել էր այն հանգամանքը, որ մանավանդ 11 ։40–ին՝ երկրաշարժի ժամին, հեռուստաընկերություններն այդպես էլ չեն հիշել աղետի մասին։ Լավագույն դեպքում այդ մասին խոսել են՝լուսաբանելով աղետի գոտի բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես վարչսւպետի այցը։ Միայն Գյումրու տեղական հեռուստաընկերություններով է մի պահ հայտարարվել լռության րոպե։ Իսկ երկրի թիվ մեկ Հանրային հեռուստաընկերությամբ ժամը 11:40-ին ընթացել է “Աննա” սերիալի ցուցադրությունը։ Մինչդեռ գյումրեցիները կարծում են, որ կարող էին մի պահ ընդհատել սերիալի ցուցադրությունը ի հիշատակ անմեղ զոհերի։
Ժողովուրդ. Գյումրեցիները դժգոհ են որ հեռուստաընկերությունները 11։40-ը չհիշեցին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ