Armenian text to speach

Եղիշե Մելիքյանը ազգային հավաքականի գլխավոր մարզի՞չ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Շուրջ մեկ շաբաթ է` ֆուտբոլային աշխարհի մեր աղբյուրները պնդում են, որ ՀՖՖ-ում որոշել են լուծել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան ‘տ Սխիպի հետ պայմանագիրը և նոր մարզիչ նշանակել «Փյունիկ»-ի ներկա գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին:

Մելիքյանն իհարկե ընդունելի և արդյունք ցույց տված մարդ է հայկական ֆուտբոլում և աչքի է ընկել նաև ՀՖՖ ներկա ղեկավարության հետ բացահայտ կոնֆլիկտներով, օրինակ` հարցազրույցներից մեկում Մելիքյանը նույնիսկ անվանել էր ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին կրիմինալ սերիալներից մեկի հերոսի` Ռուդոլֆի հետ:

Ինչևէ` Մելիքյանի հնարավոր նշանակումը սեպտեմբերին կայանալիք Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ կարող է հույս ներշնչել երկրպագուների շրջանում, սակայն միևնույն ժամանակ շատ վտանգավոր է հենց Մելիքյանի ֆուտբոլային հեղինակության համար, քանզի դժվար կլինի այս կարճ ժամանակահատվածում խելքի բերել հավաքականը ու պայքարել Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար:

Ֆուտբոլին մոտ կանգնած ArmLur.am-ի աղբյուրները մտավախություն հայտնեցին, որ ՀՖՖ-ն կարող է Եղիշե Մելիքյանին նշանակել հավաքականի մարզիչ և հնարավոր ձախողման դեպքում մեղքը բարդել նրա վրա` այնինչ, ինչպես նշեցին մեր աղբյուրները` Մելիքբեկյանի գլխավորությամբ ՀՖՖ-ն այս տարիների ընթացքում աչքի է ընկել ձախողումների շարքով, տարբեր տարիքային հավաքականների խայտառակ արդյունքներով, ինչը նշանակում է, որ ֆուտբոլում հնարավոր չէ արդյունք գրանցել, քանի դեռ այս մարդիկ են նստած ֆեդերացիայում:

Ս. Գրիգորյան




Լրահոս