ArmLur.am-ի տեղեկություններով՝ դատավոր Վազգեն Ռշտունու որոշումը ՔՊ-ականների շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել և վերջիններս գրառում են կատարում, թե Հանրապետության վարչապետին, ԱԺ նախագահին սպանելու պլան կազմած սարկավագը ազատ է արձակվում, երբ ծրագիր ունենալը հիմնավորվում է գաղտնալսումներով։
Դատախազության ներկայացրած գաղտնալսումներում սարկավագին վերագրվում են հետևյալ մտքերը․
«Հ.Հակոբյան (Հրայր սարկավագ)- Իգոր, եթե Նիկոլին սպանեմ, ինձ ի՞նչ դրանից: Ի.Սարգսյան- Ցմահ կտան, եթե ողջ մնաս: Հ.Հակոբյան- Իսկ եթե Նիկոլին, Արարատին, Ալենին մի տեղում վերացնեն, իրանցից էլ իշխանության մարդ չի գա, չէ՞: Իշխանությունը կփոխվի ու իմ հետ ոչ մի բան չի լինի: Էդ երեքին մի տեղ բռնացնենք: Ի. Սարգսյան- Չգիտեմ»: Մեզ հետ զրույցում բանտից քիչ առաջ Հրայր Սարկավագին դիմավորած փաստաբան Հովսեփ Սարգսյանը նշեց «ի սկզբանե Հրայր սարկավագի Հակոբյանի հետ խոսել եմ, փորձել էի ճշգրտել՝ արդյո՞ք այս մտքերը նրանն են: Նա ըստ էության հերքել էր , ասել էր , որ իրեն վերագրվող խոսքերն իրեն չեն պատկանում և խոսակցությունն ընդհանուր բովանդակությունից կտրված է»։
Ավելին, Հովսեփ Սարգսյանը հայտնեց, որ դատարան ներկայացված նյութերում որևէ նման տվյալ առկա չի եղել, որ սարկավագը նման արտահայտություններ է արել։
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու շուրջ ծավալված իրադարձությունների մասին ArmLur.am-ը զրուցել է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ։
Քնար Մանուկյան, Հովասեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























