Armenian text to speach

Ինչ որոշում է կայացվել ԱԺ-ի կողմից Ռոբերտ Քոչարյանի որդու օգնականի վերաբերյալ․ փաստաթուղթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը նախկինում գրել էր, որ կայքի տեղեկություններով՝ Ազգային ժողովում հուլիսի 8-ին տեղի ունեցած միջադեպից հետո ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի կողմից ծանուցվել է, որ գրավոր բացատրություն ներկայացնի։

Ծանուցումում մասնավորապես ասվում է․

«ՀՀ ԱԺ վարչական տարածքում ներքին կարգապահությունը խախտելու մասին, մասնավորապես 2025 թվականի հուլիսի 8-ին ԱԺ նիստերի դահլիճի մուտքի հատվածում պաշտոնատար անձանց հետ վիճելու, քաշքշելու, անզուսպ վարքագիծ ցուցաբերելու, Ազգային ժողովի բնականոն աշխատանքը անհարկի միջամտելու, վիրավորական արտահայտություններ հնչեցնելու պահպանության ծառայողի պահանջները չկատարելու հանգամանքների վերաբերյալ, ինչպես նաև,

2025 թվականի հունիս ամսվա ընթացքում պարբերաբար, մասնավորապես 2025 թվականի հունիսի 2-ից 6-ը ներառյալ, հունիսի 10-ից հունիսի 13-ը ներառյալ, ամբողջ աշխատանքային օրով աշխատանքի չներկայանալու հանգամանքների վերաբերյալ»,- ասված է ծանուցման մեջ։

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` Արթուր Սուքոյանի բացատրության հիման վրա ԱԺ աշխատակազմը որոշել է, որ 2025 թվականի հուլիսի 8-ին ԱԺ նիստերի դահլիճի մուտքի մոտ պաշտոնատար անձանց հետ վիճելու, ԱԺ բնականոն աշխատանքին անհարկի միջամտելու և ԱԺ վարչական տարածքում ներքին կարգապահության կանոնները խախտելու համար Լևոն Քոչարյանի օգնականի` Արթուր Սուքոյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` նրան հայտարարելով նկատողություն։

Սոնա Գրիգորյան




Լրահոս