Արդարադատության նախարարի ժամանավոր պաշտոնակատար Հրայր Թովմասյանը կառավարութան նիստից հետո, խոսելով «Օրինաց երկիր» կուսակցության կոալիցիայից դուրս գալու մասին, ասաց, որ յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում իր անելիքները. «Ես ՕԵԿ-ի ներսում չեմ եղել և չեմ կարող ասել, թե ինչու նման որոշում կայացվեց: Ոչ մի քաղաքական ուժի ճակատին գրված չէ, որ նա ամբողջ կյանքում պետք է լինի ընդդիմություն կամ իշխանություն»:
Ինչ վերաբերում է այն փաստին, որ ՕԵԿ-ական նախարարները կուսակցությունից դուրս գալու դիմումներ են ներկայացրել, նախարարի պաշտոնակատարն ասաց. «Ես չեմ կարող խառնվել մարդկանց անձնական որոշումների մեջ»:
Հարցին, եթե Սերժ Սարգսյանը հրաժարական տա, Թովմասյանն էլ ՕԵԿ նախկին նախարարների նման կլքի ՀՀԿ շարքերը, նա բացասական պատասխանեց: