
Լաս Վեգասից ոչ հեռու վթարի է ենթարկվել օդային էքսկուրսիա իրականացնող ուղղաթիռ,- հայտնում է Associated Press գործակալությունը, մահացել հինգ մարդ` օդաչուն եւ չորս ուղեւորները: Աղետը տեղի է ունեցել Միդ լճի հանգստի ազգային գոտու տարածքում` լճից 6,5 կմ հեռու: Վթարի պատճառների մանրամասները չեն հաղորդվում: