Armenian text to speach

Պարզվում է՝ Ջենիֆեր Լոպեսը Հայաստան է գալիս Սնուպ Դոգի փոխարեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Համաշխարհային աստղը Հայաստանում համերգով հանդես է գալիս Սնուփ Դոգի փոխարեն։ Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում հաստատել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծում Snoop Dogg բառերը Ջենիֆեր Լոպես բառերով փոխարինելու որոշումը։

2025 թվականին իրականացվող միջոցառման համար «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ին հավելյալ ֆինանսավորում չի տրամադրվելու։

Նշենք, որ 2024–ի սեպտեմբերին հայտնի դարձավ,  որ Սնուպ Դոգի՝ 2023–ի սեպտեմբերին նախատեսված և չկայացած համերգի ֆինանսավորման վերաբերյալ ՄՊՀ–ն վարույթ է հարուցել առերևույթ արգելված պետական օժանդակության հատկանիշներով։ Ժաննա Անդրեսյանն էլ ասուլիսին ասել էր` կա՛մ համերգը կկայանա, կա՛մ ամբողջ պարտավորվածությունը կլուծվի, և գումարները կվերադարձվեն։




Լրահոս