Armenian text to speach

ԱԱԾ սահմանապահ զորքերում 18-ամյա զինվորի ինքնասպանության գործով 2 անձ է ձերբակալվել. ArmLur.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ի բաառիկ տեղեկությունների համաձայն` հուլիսի 25-ին Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով 2 անձ է ձերբակալվել ,որոնք մահացած զինվորի ծառայակիցներն են։

Մահացած զինվորը 18-ամյա Մովսես Պողոսյանն էր:


Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):

Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Սա վերջին երեք ամսում սահմանապահ զորքերում մահվան արդեն երկրորդ դեպքն է: Ապրիլի 25-ին 19-ամյա ժամկետային զինծառայող էր մահացել, ըստ ԱԱԾ-ի՝ իրեն ամրակցված զենքից:

 

Քնար Մանուկյան




Լրահոս