Մեդվեդևի նոր «դաչան» (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանյան լրագրողները հայտնաբերել են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ևս մեկ՝ ոչ պաշտոնական առանձնատուն, որը գտնվում է Կրասնայա Պոլյանայում: Լրագրող Անգրեյ Մալգինն իր բլոգում տեղադրել է «տարօրինակ» օբյեկտի լուսանկարները դրսից և ներսից:

Բլոգերի խոսքով՝ այդ լուսանկարներն իրեն են ուղարկել «ոչ անտարբեր քաղաքացիներ, որոնք աշխատել են Սոչիի Կրասնի Պոլյանայի մոտ գտնվող մի հետաքրքիր օբյեկտում՝ կատարելով դրա ներսի հարդարման աշխատանքները»:  Ընդ որում, գործատուներն ասել են աշխատողներին, որ կառուցվողը Մեդվեդևի առանձնատունն է, և շտապեցրել ավարտել շինարարությունը:

Բլոգերը հայյտնում է, որ շինարարական հրապարակում տեսել են ոչ միայն Մեդվեդևին, այլև՝ նրա տիկնոջը: Բացի այդ, ծրագրի պատասխանատու իրանականացնողն է «Դար» հիմնադրամը, որը, ինչպես նախկինում պարզել էին բլոգերները, Իվանովի շրջանում գտնվող Պլյոս քաղաքում կառուցվող Մեդվեդևի մեկ այլ առանձնատան պատվիրատուն է:

Ի դեպ, այդ տարածքում ևս տեղի բնակիչները բազմիցս տեսել, անգամ՝ նկարահանել են Մեդվեդև ամուսիններին:

1

2

Նախամուտքում կա երկու բուխարի, իսկ վերելակը կարող է բարձրացնել ձեզ վերևի ննջարաններ.

3

4

 

Առայժմ մնանք առաջին հարկում

5

6

Սա տան տիրոջ աշխատասենյակն է: Պատին` դահուկներով Մեդվեդևի և Պուտինի լուսանկարներն են.

7

 

Սա հայտնի չէ, թե ինչ է, հնարավոր է` ռուսական վառարան.

8

 

Առաջին հարկում է գտնվում նաև համեստ լողավազանը…

9

 

 

…ինչպես նաև սաունան, թուրքական բաղնիքը և ոչ մեծ մարզասրահը

10

11

12

 

Լավ բաղնիքից հետո հաճելի է մի գավաթ սառը գարեջուր խմել

13

 

Ի դեպ, մենք դեռ կզբոսնենք տան շուրջ, որտեղ գտնվում է ևս մեկ` ռուսական բաղնիք` սառցափոսը թռչելու հնարավորությամբ: Իսկ հիմա բարձրանանք երկրորդ հարկ.

14

 

Երկու ննջարան` ընդարձակ զգեստապահարան-սենյակներով և սանհանգույցներով.

15

 

16

 

Եվս երկուսը` ավելի համեստ, բայց էլի լավը.

17

18

Ահա և խոստացված սանհանգույցները

19

20

21

 

Հիմա անցնենք ռուսական բաղնիքին: Դրա համար անհրաժեշտ է տնից դուս գալ: Այն գտնվում է ձեռնակերտ սալիկապատված գետակի ափին: Իսկ ահա ինչպիսին է այն ներսից.

22

23

 

Եվ վերջապես եզրափակիչ կետը…

25




Լրահոս