Մարգարիտ Եսայանը` մշակույթի նախարա՞ր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի պաշտոնանկության մասին արդեն երկար ժամանակ է խոսվում: Հավանական թեկնածուներ են համարվում երգչուհի Շուշան Պետրոսյանը, պատգամավորներ Կարինե Աճեմյանն ու Մարգարիտ Եսայանը:

Տիկին Եսայանից armlur.am-ը հետաքրքրվեց` արդյոք նա ցանկություն ունի ղեկավարելու մշակույթի նախարարության ոլորտը:

Պատգամավորի խոսքով` ինքն ԱԺ պատգամավոր է, և շատ է սիրում այդ աշխատանքը:

«Մտադիր եմ շարունակելու այդ աշխատանքը և այլ աշխատանքի անցնելու ցանկություն չունեմ»,- ասաց  Մարգարիտ Եսայանը:

-Հաշվի առնելով պարբերաբար հնչող դժգոհությունները մշակույթի նախարարից ու նախարարության գործունեությունից` հավանական համարո՞ւմ եք Հասմիկ Պողոսյանի պաշտոնանկությունը: 

-Չեմ կարող ասել, տեղեկություն չունեմ: Պարզապես ոչ ոք որևէ պաշտոն մշտապես չի կարող զբաղեցնել: Բոլոր պաշտոններն էլ անցողիկ են: Եվ պաշտոնյաների փոփոխություններն էլ բնական են:

-Իսկ նախարարի ու նախարարության գործունեության  հասցեին հնչող քննադատությունների հետ համաձա՞յն եք:

-Կարծում եմ` բոլոր ոլորտներում էլ անելիք շատ կա:

Դժգոհությունները բնական եմ համարում, որովհետև չեն կարող երբեք բոլոր հարցերը լուծված լինել, և դժգոհություններ չլինել:

Մշակույթի ոլորտը բարդ ոլորտ է, և դժվար է բավարարել բոլորի ցանկությունները: Ինչ վերաբերում է իմ համաձայնությանը կամ անհամաձայնությանը, ապա դա ուղղված է ոչ թե նախարարի անձին,  որ ոլորտում փոփոխություներ են պետք: Մարդիկ ուզում են, որ մեր մշակույթի ոլորտն ավելի լավը լինի:

Սոնա Դավթյան




Լրահոս