Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` հուլիսի 25-ին Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվեց, իսկ մեկ այլ զինվորի մասով խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
Նշենք, որ Մահացած զինվորը 18-ամյա Մովսես Պողոսյանն էր: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):
Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Սա վերջին երեք ամսում սահմանապահ զորքերում մահվան արդեն երկրորդ դեպքն է: Ապրիլի 25-ին 19-ամյա ժամկետային զինծառայող էր մահացել, ըստ ԱԱԾ-ի՝ իրեն ամրակցված զենքից:

Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․


























