Armenian text to speach

«102-րդ ռազմաբազան սպառնալիք է». Արման Բաբաջանյանը գնում է Գյումրի՝ բողքի ակցիա անելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Օգոստոսի 23-ին՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդի կողմից ընդունված Հայաստանի անկախության հռչակագրի օրը, «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը Գյումրիում նախատեսում է իրականացնել բողոքի ակցիա՝ ընդդեմ ռուսական 102-րդ ռազմաբազայի:

«102-րդ ռազմաբազան սպառնալիք է, ոչ թե անվտանգություն»,- հայտարարել է Արման Բաբաջանյանը:

Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը մշտապես հանդես է եկել հակառուսական իր կոչերով, գաղափարներով ու հայացքներով: Արման Բաբաջանյանն ու իր համախոհներն վերջին անգամ նմանատիպ բողոքի ակցիաներ իրականացրեցին մայիսի 21-ին ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց՝ Լավրով-Միրզոյան հանդիպման ժամանակ, ինչպես ՀՀ ԱԺ դիմաց՝ Վալենտինա Մատվիենկոյի հայաստանյան այցի դեմ:

Տեղեկացնենք, որ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը:
Փաստաթուղթը հռչակեց «անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»:

«Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը: Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ», – ասվում է հռչակագրում:

Նանիկ Աղասյան 




Լրահոս