Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․
«Այս ծանր իրավիճակի առջև կանգնած՝ մենք հենց նոր իրականացրինք Գազայում սննդի առաքման գործողություն։
Շնորհակալություն եմ հայտնում մեր հորդանանցի, էմիրաթցի և գերմանացի գործընկերներին իրենց աջակցության համար, ինչպես նաև մեր զինվորական անձնակազմին՝ իրենց նվիրվածության համար։
Օդից առաքումները բավարար չեն։ Իսրայելը պետք է ապահովի լիարժեք մարդասիրական հասանելիություն՝ սովի վտանգը հաղթահարելու համար»։





























