
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն, այսօր՝ ապրիլի 17-ին, աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի եւ նույն կառույցի քաղաքական, տնտեսական եւ տեղեկատվական բաժնի ղեկավար Դիրկ Լորենսի հետ:
ԲՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ու խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր: