Ուկրաինական կարգավորման մեջ գլխավորը հակամարտության պատճառների վերացումն է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Գլխավորը այս ճգնաժամի պատճառները վերացնելն է», – լրագրողներին ասել է պետության ղեկավարը։
Պուտինը և Լուկաշենկոն ուրբաթ օրը ոչ պաշտոնական հանդիպում են անցկացնում Վալաամում։ Ռուսաստանի և Բելառուսի առաջնորդները մի քանի տարի շարունակ ամռանը միասին են այցելում Վալաամ։ Նրանք կղզի են այցելել 2019, 2023 և 2024 թվականներին՝ հուլիսին։





























