Armenian text to speach

Ադրբեջանը պահանջել է ռուսական ՏԱՍՍ գործակալությունից չօգտագործել «Ստեփանակերտ» անվանումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն քննադատել է Ռուսաստանի Դաշնության պաշտոնական պետական լրատվական գործակալություն ՏԱՍՍ-ին՝ Արցախի մայրաքաղաքը «Ստեփանակերտ» անվանելու համար։

Հաջիզադեն նշել է, որ ՏԱՍՍ-ի կողմից «Ստեփանակերտ» անվան օգտագործումը, դիտարկվում է որպես անհարգալից վերաբերմունք և վիրավորանք Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ։

«Հիշեցնում ենք ռուսական կողմին, որ Խանքենդիի անվանափոխումը  Ստեփանակերտի մեր երկրի նկատմամբ անհարգալից քայլ է։ Անվանումը տրվել է բոլշևիկ Ստեփան Շահումյանի պատվին, ով, ադրբեջանական կողմի պնդմամբ, դաշնակցական հայերի հետ միասին իրականացրել է ջարդեր ադրբեջանցիների նկատմամբ», – հայտարարել է Հաջիզադեն։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ ակնկալում է, որ ռուսական կողմը կդադարի օգտագործել Արցախի տեղանունները և կվերադառնա Ադրբեջանի կողմից պաշտոնապես օգտագործվող անվանումներին։ Հակառակ դեպքում, ըստ Հաջիզադեի, Ադրբեջանը կարող է փոխադարձաբար օգտագործել Ռուսաստանի տարբեր բնակավայրերի պատմական անվանումները։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև պահանջել է ՏԱՍՍ գործակալությունից ներողություն և համապատասխան ուղղում կատարել։ Հակառակ դեպքում, ըստ հայտարարության, կարող են ձեռնարկվել իրավական քայլեր ՏԱՍՍ-ի գործունեության նկատմամբ Ադրբեջանում։

Անի Վարդանյան

 




Լրահոս