Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սահմանապահ զինվորը ինքնաuպանnւթյունից առաջ տրամադրության անկում է ունեցել․ արձակուրդ չգնալու թեմա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն`սահմանապահ զինվորի ինքնասպանությունից առաջ նրա մոտ տրամադրության անկում է եղել, որը, մեզ հասած տեղեկությունների, կապ է ունեցել նրա արձակուրդ մեկնելու հետ:

Այս հանգամանքը առկա է նախաքննական մարմնում: Ամենաուշագրավ հանգամանքն այն է, որ զինվորին պետք է արձակուրդ ուղարկեին, սակայն նրա փոխարեն մեկ այլ զինվոր է գնացել արձակուրդ: Այս և այն հանգամանքները՝ որքանով կապ ունեն նրա ողբերգական դեպքի հետ ցույց կտա քննությունը։

Հայտնել էինք, որ հուլիսի 25-ին Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվեց, իսկ մեկ այլ զինվորի մասով խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Նշենք, որ Մահացած զինվորը 18-ամյա Մովսես Պողոսյանն էր: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Քնար Մանուկյան 

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս