
Մի քանի հազար մարդ Լուգանսկում փողոց է դուրս եկել մասնակցելու «Ուկրաինայի միասնության համար» կազմակերպված հանրահավաքին: Միջոցառման նախաձեռնողներն են Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի ուսանողներն ու դասախոսները. տեղեկացնում է BBC-ն:
«Մենք կարծում ենք, որ այսօր գլխավոր խնդիրն է` ինչպես իշխանության, այնպես էլ մեր տարածաշրջանի ցանկացած բնակչի համար` թույլ չտալ անջատողականության և ամենաթողության զարգացումներ: Այդ նպատակի իրականացման մեխանիզմը պետք է լինի բոլոր մակարդակներում իշխանության ներբեռնումը և Գերագույն Ռադայի արտահերթ ընտրությունների անցկացումը», – ասվում է հանրաքվեի մասնակիցների ընդունած փաստաթղթում:
Ցուցարարները ուկրաինական դրոշ են փակցրել Լենինի հուշարձանի վրա: Քաղաքի իրավապահ մարմինների տեղեկություններով՝ ցույցն անցել է խաղաղ և առանց բախումների: