Ուկրաինան կարող է դադարի որպես պետություն գոյություն ունենալ, եթե հասարակությունը չորոշի, թե ինչ է ուզում և ինչ է պետք դրա համար անել: Հայտարարել է Ուկրաինայի ՊՆ Գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովը։
«Ես նամականիշներ եմ հավաքում, ես ֆիլատելիստ եմ։ Շատ երկրներ, որոնց նամականիշներին ես նայում եմ, այլևս գոյություն չունեն։ Հետևաբար, մենք պետք է լրջորեն մտածենք այն մասին, թե ինչ ենք անում և ուր պետք է շարժվենք:
Մենք պետք է հստակ սահմանենք սա մեզ համար… հակառակ դեպքում մենք կարող ենք պարզապես դառնալ նամականիշի թեմա»,- ասել է Բուդանովը:






























