ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։
Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։
Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ Սենատորները այս ամսվա համար կմեկնեն իրենց նահանգներ և սեպտեմբերի սկզբին կվերադառնան Վաշինգտոնում աշխատանքի։





























