
Ազգային ժողովն այսօր 86 պատգամավորով` 66 կողմ, 2 դեմ, 0 ձեռնպահ, ձայների մեծամասնությամբ երրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ հաստատեց 2012 թվականի պետբյուջեն:Հիշեցնենք, որ 2012թ, պետբյուջեի օրենքի նախագծով նախատեսվում է, որ գալիք տարվա համախմբված բյուջեն կկազմի` եկամուտների գծով` 937.2 միլիոն դրամ` առանց միբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի, ծախսերի գծով` 1069. 7միլիոն դրամ` առանց միբյուջետային փոխանցումների և դեֆիցիտը` պակասուրդը`132.5 միլիոն դրամ: Նշենք, որ կառավարությունը ԱԺ ներկայացրած ընդհանուր առմամաբ 500 առաջարկությունից մասամբ կամ ամբողջությամբ ընդունել էր ընդամենը 132-ը: Ի դեպ, չնայած գրանցվել էր 86 պատգամավոր, սակայն լրագրողների աչքից չվրիպեց, թե ինչպես էին երկու պատգամավոր քվեարկում իրենց կողքի բացակա պատգամավորների փոխարեն: