Armenian text to speach

Իմ ելույթը վերջին պահին չեղարկվեց. Մուկուչյանը բացահայտել է՝ ինչու Լոպեսի թիմը չի ցանկացել իր երգով համերգը բացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է՝ Ջենիֆեր Լոպեսի թիմը չի ցանկացել, որ Իվետա Մուկուչյանը կատարի երգչուհու երևանյան համերգի բացումը. պատճառն այն է, որ նրանք հայ երգչուհուն չափազանց մոտ են համարել Ջեյ Լոյի մակարդակին:

Իվետան չի սրտնեղում այդ փաստից, հակառակը՝ շոյված է եւ ուրախ, որ այսօր հանդիսատեսի կողքին հանգիստ կվայելի համերգը: Ինստագրամյան «սթորի» բաժնում նա ներկայացրել է Ջենիֆերի թիմի պատասխանն ու գրել իր մեկնաբանությունը:

«Ես արդեն եզակի բացման շոու էի նախապատրաստում Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի համար, բայց իմ ելույթը վերջին պահին չեղարկեցին այսպիսի պատասխանով: Ես կարծում եմ՝ սա մեծ գնահատական է, իսկ ես համերգը կվայելեմ ամբողջովին հանգիստ վիճակում»:

Նամակի մեջ նշված է. «Ոչ, նա շատ մոտ է Ջեյ Լոյին. դիջեյ թող լինի, կամ այլ տարբերակ առաջարկեք»:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարությունից հայտնել էին, որ Ջենիֆեր Լոպեսի համերգին ներկա է եղել ավելի քան 30 հազար մարդ։




Լրահոս