Armenian text to speach

Կյանքից հեռացել է հայտնի վրացի կինոռեժիսոր Էլդար Շենգելայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վրացի կինոռեժիսոր Էլդար Շենգելայան մահացել է 92 տարեկան հասակում: Այս մասին հայտնել են  Նատո Վաչնաձեի հիմնադրամից:

«Ցավով տեղեկացնում ենք, որ Էլդար Շենգելայան մահացել է», – ասվում է հայտարարության մեջ։

Էլդար Շենգելայան ծնվել է 1933 թվականին Թբիլիսիում։ Նա լեգենդար վրացի և խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ և հասարակական գործիչ է։

Նրա ֆիլմերը, ինչպիսիք են «Անսովոր ցուցահանդես», «Էքսցենտրիկներ», «Կապույտ լեռներ կամ անհավանական պատմություն», համատեղում էին նուրբ հումորը, երգիծանքը և խորը փիլիսոփայությունը։

Շենգելայան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Թբիլիսիի պատվավոր քաղաքացի է: 1990-2004 թվականներին նա Վրաստանի խորհրդարանի անդամ էր և ստորագրել էր երկրի անկախության մասին ակտը։




Լրահոս