Armenian text to speach

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը դատապարտել է Գազայում հումանիտար աշխատակիցների uպանnւթյունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը (OHCHR) իսրայելական շարունակական հարվածների ֆոնին խստորեն դատապարտել է Գազայի հատվածում հումանիտար աշխատակիցների շարունակական սպանությունները:

Կիրակի օրը տարածած սոցիալական ցանցի գրառման մեջ ՄԱԿ-ի գրասենյակը նշել է, որ հումանիտար աշխատակիցների դիտավորյալ սպանությունները կարող են համարվել պատերազմական հանցագործություններ:

Գրասենյակը հատուկ ընդգծել է օգոստոսի 3-ին տեղի ունեցած հարձակումը, երբ իսրայելական բանակը թիրախավորել էր Կարմիր խաչի գրասենյակին, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, առնվազն երեքը՝ վիրավորվել:

ՄԱԿ-ի գրասենյակը կոչ է արել անկախ հետաքննություն անցկացնել պատերազմական գոտում բոլոր քաղաքացիական զոհերի դեպքերի վերաբերյալ:

«Մինչ օրս զոհվել է առնվազն 49 Կարմիր խաչի և 136 քաղաքացիական պաշտպանության աշխատակից: Այս աշխատողները շարունակում են իրենց կյանքը վտանգելով իրականացնել փրկարարական աշխատանքներ», – նշված է հայտարարության մեջ:

Պաղեստինի Կարմիր խաչի տվյալներով՝ Գազայում պատերազմի սկսվելուց ի վեր Իսրայելը սպանել է 51 աշխատակցի և կամավորի, որոնցից մոտ 30-ը սպանվել են հումանիտար պարտականությունները կատարելիս:

Հիշեցնեք, որ ամեն օր ավելի ու ավելի շատ պաղեստինցիներ են մահանում հարկադրական սովի և թերսնման հետևանքով:

2023 թվականի հոկտեմբերից սկսված Իսրայելի կողմից իրականացված ռազմական գործողությունների հետևանքով մինչ այժմ զոհվել է մոտ 60,900 պաղեստինցի, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են:

Թարգմանությունը՝   Անի Վարդանյանի




Լրահոս