Նոր Զելանդիայում կնոջ են ձերբակալել երեխայի նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեղադրանքով, երբ ավտոբուսի վարորդը ճամպրուկի մեջ հայտնաբերել է 2-ամյա աղջկա։ Այս մասին հայտնում են տեղի իրավապահները։
Դեպքը տեղի է ունեցել Կայվակա բնակավայրում, երբ ավտոբուսի վարորդը կանգառի ժամանակ նկատել է ճամպրուկի մեջ շարժում։ Ուղևորներից մեկը խնդրել է բացել ուղեբեռի բաժինը, ինչից հետո վարորդը բացել է ճամպրուկը և հայտնաբերել այնտեղ 2-ամյա աղջկան ։
Իրավապահները չեն հրապարակել, թե որքան ժամանակ է երեխան գտնվել ճամպրուկի մեջ, կամ որ քաղաքների միջև է երթևեկել ավտոբուսը։ Երեխան տեղափոխվել է հիվանդանոց ։
InterCity ավտոբուսային ընկերությունը հաստատել է, որ միջադեպը տեղի է ունեցել իրենց ավտոբուսներից մեկում։ Հավելենք, որ ըստ ընկերության կանոնադրության ՝ մինչև 3 տարեկան երեխաները կարող են անվճար ճանապարհորդել մեծահասակի գրկում։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի





























