Գազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։
«Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հուլիսի 20-ին հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով, որ թերսնման և բժշկական օգնության հասանելիության բացակայության պատճառով մահացության կտրուկ աճ է սպասվում։






























