Դատախազը հաստատել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրանքն ու գործն ուղարկել դատարան: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով: Աջապահյանը հունիսի 28-ից անազատության մեջ է:

























































































