Armenian text to speach

Ռուսաստանը պատասխանատու մոտեցում ունի միջուկային զենքի հռետորաբանության հարցում. Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Մոսկվան պատասխանատու դիրքորոշում ունի միջուկային  զենքի հռետորաբանության հարցում և չի ցանկանում ներգրավվել այդ թեմայով քննարկումներին։

«Ընդհանուր առմամբ, մենք չենք ցանկանում ներգրավվել նման քննարկումներում կամ մեկնաբանել դրանք։ Մենք շատ զգուշավոր ենք մոտենում միջուկային զենքին վերաբերող ցանկացած հայտարարության։ Ինչպես հայտնի է, Ռուսաստանը պատասխանատու դիրքորոշում ունի, և նախագահ Պուտինի դիրքորոշումը նույնպես հայտնի է»,- ասել է Պեսկովը։

Նա ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է չափազանց զգույշ լինեն միջուկային հռետորաբանության հարցում։ «Ռուսաստանը շատ լուրջ է վերաբերվում միջուկային զենքի չտարածման խնդրին և կարծում է, որ բոլորը պետք է առավելագույն զգուշություն ցուցաբերեն միջուկային  զենքի հռետորաբանության հարցում»,- հավելել է Կրեմլի խոսնակը։

Հիշեցնեք, որ ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը X սոցիալական հարթակում հայտարարել էր, որ երկու ամերիկյան միջուկային սուզանավերի տեղաշարժի հրաման է տվել՝ ի պատասխան Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի միջուկային թեմայով արված հայտարարությունների, որոնք Թրամփը որակել է որպես սադրիչ։

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




Լրահոս