Armenian text to speach

Քելլոգը պլանավորում է այցելել Կիև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը նախատեսում է այցելել Կիև: Այս մասին հայտնում է RBC-Ukraine գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Նշվում է, որ Քելլոգի այցը նախատեսված է, սակայն դեռևս ամսաթվեր չկան։

Իր հերթին, «Kiev Post» հրատարակությունը, հղում անելով աղբյուրներին, նշում է, որ հատուկ ներկայացուցչի այցը նախատեսված է առաջիկա օրերին։

Այս այցը, եթե այն տեղի ունենա, կընթանա ամերիկացի առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի Մոսկվա այցի ֆոնին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուիթքոֆը կարող է Ռուսաստան մեկնել օգոստոսի 6-ին կամ 7-ին։ Այսօր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Սթիվեն Ուիթքոֆի միջև հանդիպումը չի բացառվում։




Լրահոս