ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի և որդու մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքով կան ձերբակալվածներ։
ՆԳՆ-ն, անդրադառնալով դեպքին, հայտնեց ,որ միջադեպի 3 մասնակից ձերբակալվել, ներկայացվել են Քննչական կոմիտե։
Արդյոք ձերբակալվածների մեջ կա Բագրատյանի որդին, իրավապահները լռում են, իսկ մեր զանգերը ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանին մնացին անպատասխան։
Հիշեցնենք, որ ըստ 168.am-ի տեղեկությունների` ԱԺ ՔՊ -ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու որդին ծեծկռտուք են սարքել։ Ծեծի պատճառը եղել է քաղաքացու լեգիտիմ պահանջը` պատգամավորի 888 86 համարներով Տոյոտա մակնիշի մեքենան փողոցի սխալ կայանված հատվածից հեռացնելու մասին:
Հայր և որդի Բագրատյանները չեն հանդուրժել դիտողությունը, և դիտողություն արած քաղաքացուն ծեծի են ենթարկել, որին փորձել են միջամտել պարեկները, որոնց ևս Շանթ Բագրատյանը քաշքշել է։
Քնար Մանուկյան

























































































