
Երեկ երեկոյան ամբոխը գրոհել է Դոնեցկի մարզի Մարիոպուլ քաղաքի զինվորական զորամասը: ԱԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, թե նախնական տվյալներով՝ դրան հաջորդած կրակոցներից զոհվել է 3 մարդ, 13-ը՝ վիրավորվել, 63-ը` կալանավորվել:
Այս մասին Ավակովը տեղեկացրել է սոցցանցերի միջոցով:
Նա հաղորդել է նաև, որ ՆԳՆ խմբին աջակցել է «Օմեգա» հատուկ ջոկատը, Մարիոպուլ են ուղարկվել ուղղաթիռներ: