Armenian text to speach

Իրանում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի Կերմանի նահանգում 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Այսօր տեղական ժամանակով 09:06-ին Իրանի Կերմանի նահանգի Պանագ քաղաքից 41 կիլոմետր հեռավորության վրա տեղի է ունեցել 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Ինչպես հաղորդում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS), երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև հարևան երկրներում՝ Օմանում, Պակիստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Աֆղանստանում։

Նախնական տվյալներով՝ զոհերի կամ զգալի վնասների մասին տեղեկություններ դեռևս չկան, սակայն տուժած շրջանների իշխանությունները ուշադիր հետևում են իրավիճակին։ Իրանում և հարևան երկրներում արտակարգ ծառայությունները բերվել են պատրաստվածության բարձր աստիճանի։

Կերմանի նահանգը, որը գտնվում է Իրանի հարավ-արևելքում, հայտնի է իր սեյսմիկ ակտիվությամբ՝ մի քանի խզվածքների վրա տեղակայված լինելու պատճառով։ Պաշտոնյաները հորդորել են բնակիչներին պահպանել զգոնություն և հետևել պաշտոնական հաղորդագրություններին։

Թարգմանությունը՝ Անի Վարդանյան 




Լրահոս