Armenian text to speach

Բրազիլիայի դատարանը տնային կալանքի տակ է դրել նախկին նախագահ Բոլսոնարոյին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Բրազիլիայի Գերագույն դատարանի դատավոր Ալեքսանդր դե Մորայիսը տնային կալանքի է ենթարկել նախկին նախագահ (2019-2022) Ժաիր Բոլսոնարոյին։

Բրազիլական Folha de S.Paulo թերթը նշում է, որ նախկին առաջնորդը տնային կալանքի է ենթարկվել՝ լրագրողների հետ շփումների դատական արգելքը խախտելու համար: Այդ սահմանափակումների կիրառումից երեք ժամ անց Բոլսոնարուն հարցազրույց է տվել մի քանի լրագրողների։  Դատարանը նաև արգելել է Բոլսոնարոյին ցանկացած շփում ունենալ՝ բացառությամբ փաստաբանների և քաղաքական գործչի նկատմամբ հետաքննությունը շարունակող անձանց հետ հանդիպումների:

Հուլիսին նախկին նախագահին արգելվել է օգտվել սոցցանցերից և պարտավորեցվել է ոտքին կրել էլեկտրոնային թևնոց։ Ներկայումս Բոլսոնարուն 2022 թվականի վերջին տեղի ունեցած դավադրության գործով մեղադրյալներից մեկն է։ Այդ գործի նպատակն է եղել կանխել գործող պետության ղեկավար Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի իշխանության գալը։ Քաղաքական գործիչը կարող է դատապարտվել արդեն հոկտեմբերին։




Լրահոս