Իրանը խնդրել է «Թալիբան»-ին տրամադրել Մեծ Բրիտանիայի հետ համագործակցած աֆղանցիների ցուցակը, որը արտահոսել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարություն, հաղորդում է The Daily Telegraph-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոչ միտումնավոր արտահոսքի արդյունքում վտանգվել են մոտ 25 հազար աֆղանցիների անձնական տվյալները, որոնք սերտորեն համագործակցել են Լոնդոնի հետ մինչև 2021 թվականի օգոստոսին թալիբների իշխանության գալը։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը 2022 թվականի արտահոսքի մասին տեղեկացավ միայն 2023 թվականի օգոստոսին և մեկնարկեց առաջնահերթ տեղափոխման ծրագիր՝ Աֆղանստանում մնացած մարդկանց Մեծ Բրիտանիա վերադարձնելու համար։
Բացի այդ, ավելի քան 100 բրիտանացիների, այդ թվում՝ MI6-ի և հատուկ նշանակության ուժերի աշխատակիցների անձնական տվյալները արտահոսեցին, երբ ՊՆ աշխատակիցը սխալմամբ գաղտնի տվյալներ պարունակող էլեկտրոնային նամակը փոխանցեց երրորդ կողմի էլեկտրոնային հասցեին։
Ըստ The Daily Telegraph-ի՝ Թեհրանը ցանկանում է այդ ցուցակն օգտագործել որպես «գործարքի խաղաքարտերի» իր միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում։






























