ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նուել Բարոյի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են մի շարք գլոբալ և տարածաշրջանային խնդիրներ։ Զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործընթացին։
Ինչպես նշվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ, Ռուբիոն և Բարոն վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին։ Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովումը։
Բացի այդ, պաշտոնյաները քննարկել են Իրանի միջուկային ծրագրի կանխարգելման հարցը, Գազայի հատվածում տիրող հումանիտար ճգնաժամը և հրադադարի հասնելու ջանքերը, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցման ուղիները և Սուդանում շարունակվող հակամարտությունը։
Պաշտոնյաները ընդգծել են նաև, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան շարունակելու են աջակցել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։
Հեղինակ՝ Անի Վարդանյան





























