Armenian text to speach

Հնդկաստանը պնդում է, որ Թրամփի մաքսատուրքերից չի տուժի տեքստիլ արդյունաբերությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հնդկաստանի տեքստիլ շուկան որևէ խնդրի չի բախվի ԱՄՆ-ի կողմից երկրի արտադրանքի վրա բարձր մաքսատուրքեր սահմանելուց հետո, հայտարարել է Հնդկաստանի առևտրականների համադաշնության նախագահ Չամպալալ Բոթրան:

«Հնդիկ տեքստիլ առևտրականները այնքան ուժեղ են, որ կարող են իրենց շուկան ստեղծել աշխարհի ցանկացած վայրում», – ասել է նա ANI-ին

Նրա խոսքով, չնայած Դոնալդ Թրամփի կողմից Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելուն, տեքստիլ արդյունաբերությունը որևէ խնդրի չի բախվում»:

«Մենք ուզում ենք Հնդկաստանի կառավարությանն ասել, որ ԱՄՆ գնացող մեր արտահանման 35%-ը կարող է փոխհատուցվել ազատ առևտրի համաձայնագրերի միջոցով, կառավարության քաղաքականության մեջ փոփոխություններ կատարելով և այլ երկրներ արտահանելով ծախսերը կրճատելով», – հավելել է Բոթրան։




Լրահոս