ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն Երևանի քաղաքապետարանը քանդում է Շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ Գայանե Գաբրիելյանին պատկանող կենդանիների Կլինիկան։
Վերջինս, գաբիրելյանը հայտնի է TikTok սոցիալական ցանցում և ակտիվ բլոգ է վարում։
Հիշեցնենք, թե ով էր նախկին տեղակալ Գայանե Գաբրիելյանը և ինչ սկանդալով է հեռացել նախարարությունից․
Ինչպես գրել էինք՝ Գայանե Գաբրիելյանին ազատել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ պատճառը եղել է նախարար Հակոբ Սիմիդյանի հետ վատ հարաբերությունները՝ չնայած նրան, որ ամենաբարձր վարձատրվող փոխնախարարներից մեկն է եղել:
ArmLur.am-ը ուսումնասիրել է Գայանե Գաբրիելյանի կենսագրությունը և նկատել, որ նա իր գործունեությունը սկսել է 2008 թվականից՝ լինելով խանութի տնօրեն:
2012 թվականի եղել է «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի Տնտեսագիտության դասախոս, սակայն դա տևել է գրեթե 10 ամիս։ Նույն տարում արդեն աշխատել է
ՀՀ ԱՆ «ՀՀ ազգային գիտաբժշկական գրադարան» ՊՈԱԿ-ում՝ որպես գնումների գծով խորհրդատու։ Նա այստեղ աշխատել է ավելի քան 7 տարի:
Կարիերայում լուրջ աճ է նկատվել 2020 թվականին, նա այդ տարի նշանակավել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Հանրային ներդրումների քաղաքականության վարչության» պետ:
2021 թվականին Գայանե Գաբրիելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր դեռ նախորդ տարի, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն տևական ժամանակ է շրջում է գերատեսչություններով, ղեկավարներին հարցեր է ուղղում իրենց ոլորտից, բայց պարզվում է` ոչ ոք իր ոլորտին չի տիրապետում, այդ թվում և Շրջակա միջավարի նախարարության նախարար Հակոբ Սիմիդյանը:
Սոնա Գրիգորյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























