Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տրանսպորտում այսուհետ ամենօրյա հսկողություն կլինի. ի՞նչ է սպասվում սեպտեմբերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները օգոստոսի 4-ին շրջայց են իրականացրել հանրային տրանսպորտում:

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, քաղաքացիների հետ տարվել են բացատրական աշխատանքներ՝ չվճարելու դեպքում հնարավոր հետևանքների մասին։

Ուղևորներին նախազգուշացվել է վարչական իրավախախտումների դեպքում կիրառվող տուգանքների մասին, Աշխատակիցները հորդորել են չխուսափել վճարումներից ու լինել կարգապահ:

Այս առնչությամբ զրուցել ենք Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի հետ:

Հիշեցնենք, որ չվճարելու դեպքում օրենքի նախագծով առաջարկվում է տարբեր խախտումների համար սահմանել 3, 10 և 15 հազար դրամի չափով տուգանքներ։ 3 000 դրամ տուգանք է նախատեսվում տրանսպորտից օգտվելիս ուղետոմսը կամ կրիչը չվավերացնելու համար, 10 000 դրամ՝ առանց ուղևորության համար վճարելու տրանսպորտից օգտվելու համար և 15 000 դրամ՝ ուրիշի զեղչված ուղետոմսը օգտագործելու համար։

Քնար Մանուկյան 

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս