
Փոքր բիզնեսի մահվան մասին լուրերն այլևս չափազանցված չեն: Որպես այդպիսին փոքր բիզնես Հայաստանում այլևս չկա:
Armlur.am-ի ֆոտոշարքն ու տեսանյութը լավագույնս են հաստատում, որ հերթը միջին բիզնեսինն է:
Նկատենք, որ վաճառվող կամ վարձով տրվող խանութները բավականին հայտնի բրենդներ են ներկայացնում, ու գտնվում են քաղաքի կենտրոնական փողոցների մարդաշատ հատվածներում:
Մայրաքաղաքի սրտում ոչնչացող միջին բիզնեսի վախճանն արձանագրող լուսանկարները տեսնելուց հետո կարելի է պատկերացնել, թե ինչպիսին է վիճակը Երևանի ու Հանրապետության մյուս հատվածներում:
Նորընծա վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ փոքր ու միջին բիզնեսը խթանելու մասին երեկ հնչեցրած խոստումն էլ ժամանակավրեպ կարելի է համարել:
Փոքր ու միջին բիզնեսը Հայաստանում այլևս անցյալ է: