Ինչպես հայտնի է ամառային զորակոչը երկարաձգվել է մինչեւ օգոստոսի 15-ը, որի նպատակը առողջական խնդիրներ ունեցող անձանց վիճակի մասով վերջնական եզրակացություններ ստանալուն է, այն նպատակով, թե նրանք պիտանի են ծառայությանը, թե՝ ոչ: Այս ամենին զուգահեռ իրավապահները շարունակում են բացահայտել զորակոչային տարիքի քաղաքացիների շրջանում կոռուպցիոն բացահայտումների մասին:
Ա.Հակոբյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ընդգրված լինելով նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների հետազոտումը և բուժումն իրականացնող ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲ ընկերությունում ձևավորված հանձնաժողովների կազմում որպես հանձնաժողովի նախագահ, նույն ընկերության զորակոչային բաժանմունքի վարիչ, հիշյալ հանձնաժողովի անդամ և պաշտոնատար անձ հանդիսացող Մհեր Ուստյանի հետ, 2023 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում՝ 2023 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև 2024 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում, ինքնությունը չպարզված Կարենի մատնանշած, քննությամբ չպարզված անձի օգտին գործողության, այն է՝ զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու վերաբերյալ ախտորոշում տրամադրելու համար, դեռևս չպարզված անձից պահանջել է 121.164-163.552 ՀՀ դրամին համարժեք 300-400 ԱՄՆ դոլար կաշառք, իսկ կաշառքի առարկա գումարը չպարզված հանգամաներում փոխանցվել է Մհեր Ուստյանին, ով 2024 թվականի փետրվարի 1-ին Արմեն Հակոբյանի աշխատասենյակում կաշառքի առարկան փոխանցել է վերջինիս։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




















































































