ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի պես խաղաղարար նախագահ չի եղել։ Ուիլսոնը նշել է, որ Թրամփի նախագահության տարիներին հաջողվել է կարգավորել մի շարք երկրների միջև հակամարտություններ, այդ թվում՝ Կոնգոյի և Ռուանդայի, Թաիլանդի և Կամբոջայի, Պակիստանի և Հնդկաստանի միջև։ Նա հավելել է, որ շուտով այդ ցանկին կարող են միանալ նաև Հայաստանը և Ադրբեջանը։
«Կոնգո և Ռուանդա, Թաիլանդ և Կամբոջա, Պակիստան և Հնդկաստան։ Եվ շուտով՝ Ադրբեջան և Հայաստան։ Նա արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի», – գրել է Ուիլսոնը։
Հիշեցնենք, որ ըստ Middle East Eye պարբերականի հրապարակած հոդվածի, Հայաստանը և Ադրբեջանը նախատեսում են ուրբաթ օրը Վաշինգտոնում ստորագրել փոխըմբռնման հուշագիր՝ խաղաղության հասնելու հանձնառությամբ։
Հեղինակ՝ Անի Վարդանյան

























































































