Google X-ին չհաջողվեց լուծել տելեպորտացիայի խնդիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Google X-ը ինտերնետ որոնողական համակարգի գաղտնի լաբորատորիան է, ուր մաշկվում է ապագայի մոտ 100 ծրագիր: Նրան են պատկանում ինքնակառավարվող ավտոմեքենաներ, նեյրոնային ցանցեր, «խելացի» կոնտակտային ոսպնյակներ, մշակումներ ռոբոտատեխնիկայի և «ինտերնետային իրերի» բնագավառներում:

Google X-ից են դուր եկել, մասմավորապես, Google Glass հրաշք-ակնոցները: Google X-ի հետազոտողները մշակում են նաև ֆանտաստիկ նախագծեր, որոնցից են դեպի տիեզերք վերելակի կառուցումը, թռչող սքեյբորդը, անգամ՝ տելեպորտացիան:

Սակայն, ինչպես Fast Company-ին պատմել են ընկերության մասնագետները, վերջին երեք նախագծերին վիճակված չէ իրագործվել` անհրաժեշտ նյութերի բացակայության պատճառով: Ինչ վերաբերում է տելեպորտացիային, ապա այս գաղափարն այնքան էլ հեռու չգնաց, քանի որ տարածության և ժամանակի մեջ մարդու տեղափոխումը հակասում է ֆիզիկայի կանոններին:




Լրահոս