Armenian text to speach

Չինաստանից ԱՄՆ ներմուծումը ռեկորդային նվազում է գրանցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ-ի և Չինաստանի միջև շարունակվող առևտրային պատերազմի ֆոնին, 2025 թվականի հունիսին ԱՄՆ-ի կողմից Չինաստանից ապրանքների ներմուծումը շարունակել է նվազել՝ հասնելով վերջին 16,5 տարվա նվազագույն ցուցանիշին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ամերիկյան վիճակագրական ծառայության տվյալները։

Հիշեցնենք, որ Չինաստանն ու ԱՄՆ-ն այժմ փաստացի առևտրային պատերազմի մեջ են, որը սկսվել է այն բանից հետո, երբ փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բոլոր չինական ապրանքների ներմուծման վրա սահմանեց 10% մաքսատուրք։ Մարտին այն բարձրացվեց մինչև 20%, իսկ փոխադարձ քայլերից հետո ԱՄՆ-ի մաքսատուրքը չինական ապրանքների համար հասավ 145%-ի, իսկ Չինաստանում ամերիկյան ապրանքների համար՝ 125%-ի։

Սակայն արդեն մայիսի կեսերին կողմերը պայմանավորվեցին փոխադարձաբար նվազեցնել մաքսատուրքերը մինչև 10%՝ սկսած մայիսի 14-ից և 90 օրով։ Արդյունքում, Չինաստանը սկսեց ամերիկյան ապրանքների ներմուծման համար կիրառել 10% մաքսատուրք, իսկ ԱՄՆ-ն՝ չինական ապրանքների համար՝ 30%։

Այսպիսով, հունիսին ԱՄՆ-ի կողմից Չինաստանից ներմուծումը նվազել է 7,5%-ով՝ կազմելով 18,95 միլիարդ դոլար՝ մայիսի 20,49 միլիարդի փոխարեն։ Վերջին անգամ նման ցածր ցուցանիշ գրանցվել էր 2009 թվականի փետրվարին՝ 18,85 միլիարդ դոլար։

Միևնույն ժամանակ, 2025 թվականի հունիսին ԱՄՆ-ից Չինաստան արտահանումը աճել է 44%-ով՝ հասնելով 9,44 միլիարդ դոլարի՝ նախորդ ամսվա 6,55 միլիարդի փոխարեն։

Թարգմանությունը՝  Անի Վարդանյանի

 




Լրահոս