
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առողջական խնդիրների պատճառով երեկ չէր մասնակցել Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղին:
Goal.com-ին տված հարցազրույցում Ռոնալդուն նշել է, թե այլևս չունի ցավեր, և հնարավոր է՝ մասնակցի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղին:
«Առողջական վիճակս կարգավորվել է, ու ցավեր չեմ զգում: Հավանական է, որ խաղադաշտ դուրս կգամ միայն պատասխան խաղում: Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ կվերսկսեմ մրցելույթներս», – նշել է նա:
Հիշեցնենք, որ երեկ կայացած մրցավեճում «Ռեալը» 2:1 հաշվով հաղթանակ տարավ կատալոնական թիմի նկատմամբ և նվաճեց Իսպանիայի գավաթը: